Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:18 02-12-2021

Bloomberg-ը հրապարակել է 2021-ի աշխարհի 50 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

Bloomberg գործակալությունը հրապարակել է 2021 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը։

Նշվում է, որ ամենամյա ցուցակում հիշատակվում են բիզնեսի, զվարճանքի, ֆինանսների, քաղաքականության, գիտության և տեխնոլոգիայի ոլորտների այն ներկայացուցիչները, որոնց ձեռքբերումներն այս տարի «արժանի են գնահատանքի»։

Այսպես. «Բիզնես» բաժնում, ի թիվս այլոց, ընդգրկվել է Pfizer դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլան։ Ձեռնարկության ձեռքբերումը BioNTech ընկերության հետ գործընկերությամբ, ինչպես հաղորդվում է, դարձել է ավելի քան 36 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի կնքումը COVID-19-ի դեմ պատվաստանյութի համար, ինչի շնորհիվ դեղամիջոցը դարձել է «այս տարվա ամենավաճառվող դեղագործական արտադրանքը»:

«Ֆինանսներ» կատեգորիայի մեջ է մտել, մասնավորապես, աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը՝ Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը։ Նա ամուսնալուծությունից հետո նվիրաբերել է մոտ 8,6 միլիարդ դոլար գրեթե 800 բարեգործական կազմակերպությունների և ճանաչվել ամենաառատաձեռն բարեգործը:

«Քաղաքականություն» խորագրում, ի թիվս այլոց, ընդգրկված է նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ «Կրեմլի կատաղի քննադատը ազատազրկման մեջ է ավելի քան 10 ամիս այն բանից հետո, երբ ապաքինվեց արտասահմանում թունավորումից հետո»,- նշում է գործակալությունը։

«Գիտություն և տեխնոլոգիա» բաժնում առաջինը հիշատակված է TikTok սոցիալական ցանցի գլխավոր օպերացիոն տնօրեն Վանեսա Պապասը։ Նրա նվաճումների թվում թվարկված է այն, որ առաջին կիսամյակում TikTok-ն ավելի շատ ներբեռնումներ է ունեցել ԱՄՆ-ում (34,6 միլիոն), քան իր երկու գլխավոր մրցակիցները՝ Instagram-ը (17,7 միլիոն) և Snapchat-ը (14,2 միլիոն) միասին վերցրած:

Եվ վերջապես, «Զվարճանք» կատեգորիայում ամենաազդեցիկներից մեկն է համարվել հանրաճանաչ երգչուհի Բրիթնի Սփիրսը, որը հինգ ամիս տևած դատական ​​նիստերից հետո նոյեմբերին հայտարարել է իրեն ազատ հոր խնամակալությունից՝ 14 տարի ժամկետով:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան