Ավելին 4 տարի առաջ - 19:29 02-12-2021

Քիմ Քարդաշյանը պաշտոնապես «Ոճի կուռք» է ճանաչվել

Հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանն արժանացել է «Ոճի կուռք» տիտղոսին՝ դառնալով People's Choice Awards-ի վարկածով Fashion Icon Award մրցանակի դափնեկիր, հայտնում է WWD-ն։

Պարբերականը, վկայակոչելով NBC Universal-ի հաղորդագրությունը, նշում է, որ մրցանակը շնորհվել է Քարդաշյանին՝ նրա «նորաձևության սուր զգացողության, ձեռնարկատիրական հաջողության և նորարար դիզայնի և յուրահատուկ ոճի միջոցով ոլորտը փոխակերպելու համար»:

«Մոտ երկու տասնամյակի ընթացքում Քիմ Քարդաշյանի ոճի էվոլյուցիան ազդել է նորաձևության արդյունաբերության վրա՝ գլոբալ առումով», - ասել է NBC Universal-ի E! News-ի գործադիր տնօրեն Ջեն Նիլը: «Մենք անհամբեր սպասում ենք Քիմին այս տարվա Icon of Style մրցանակը շնորհելու հնարավորությանը»:

Աստղը մրցանակը կստանա հեռուստատեսային հեռարձակման ժամանակ, որը եթերում կլինի դեկտեմբերի 7-ին (Երևանի ժամանակով դեկտեմբերի 8-ի առավոտյան ժամը 6-ին) NBC-ով և E !-ով:

Քիմ Քարդաշյանը կլինի Fashion Icon-ի չորրորդ մրցանակակիրը։ Նախկինում այս կոչմանն արժանացել են Թրեյսի Էլիս Ռոսը, Գվեն Սթեֆանին և Վիկտորյա Բեքհեմը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում