Արտաքին 4 տարի առաջ - 12:41 02-12-2021

Երկրպագուները կասկածում են, որ Ռիհաննան հղի է ASAP Rocky-ից

Սոցցանցերում վիրուսային է դարձել երգչուհի Ռիհաննայի հղիության վերաբերյալ գրառումը, սակայն այս մասին դեռ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, գրում է High Snobiety-ին:

Նախօրեին Ռիհաննան արժանացել է Բարբադոսի Հանրապետության ազգային հերոսի կոչման։ Դա տեղի է ունեցել երկրի նախագահի երդմնակալության ժամանակ, որը նշանավորվել է երկրի՝ բրիտանական թագավորական ընտանիքից և թագուհի Եղիսաբեթ II-ից պաշտոնապես անջատումով: Արարողության ժամանակ արված լուսանկարներում Ռիհաննան ձեռքերը խաչել է որովայնի առաջ։ Այս ժեստը որոշ երկրպագուներ մեկնաբանել են որպես հղիությունը թաքցնելու փորձ։

Արարողությունից հետո Twitter-ի հանրահայտ The Academy էջը հրապարակել է աստղի և նրա ընկերոջ լուսանկարը՝ հետևյալ մակագրությամբ. «Ռիհաննան հղի է: Սա նրա առաջին երեխան է A$AP Rocky-ից»: Գրառումը որևէ պաշտոնական հաստատում չի պարունակել։

Ռոբին Ռիհաննա Ֆենթին ծնվել է 1988թ.-ին, Բարբադոսում։ 16 տարեկանում նա տեղափոխվել է ԱՄՆ՝ երգչուհու կարիերա սկսելու մտադրությամբ։ Իր կարիերայի ընթացքում Ռիհաննան ստացել է «Գրեմմի»-ի ինը մրցանակ և դարձել է աշխարհի ամենավաճառվող արտիստներից մեկը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի