Արտաքին 4 տարի առաջ - 11:00 02-12-2021

Մասկը մեմ է պատրաստել Ստալինի հայտնի լուսանկարից

Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը արձագանքել է Ջեք Դորսիի՝ Twitter-ի ղեկավարի պաշտոնից հեռանալուն։ Մասկը հանրահայտ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նաև Իոսիֆ Ստալինը, և այն վերածել մեմի՝ դրանում պատկերված չորս անձանցից երկուսին փոխարինելով սոցցանցի նոր և նախկին ղեկավարների պատկերներով։ Ձեռնարկատերը լուսանկարը հրապարակել է Twitter-ում։

Մասկը մեմի համար օգտագործել է 1937թ.-ի մարտին Մոսկվա-Վոլգա ջրանցքում արված երկու հայտնի լուսանկար։ Բացի Ստալինից, այդ լուսանկարներից մեկում պատկերված են նաև Կլիմենտ Վորոշիլովը, Վյաչեսլավ Մոլոտովը և Նիկոլայ Եժովը։ Մասկը Ստալինի և Եժովի դեմքերը փոխարինել է Twitter-ի նոր ղեկավար Պարագ Ագրավալի և սոցցանցի նախկին ղեկավարի լուսանկարներով։

Երկրորդ լուսանկարում Դորսի-Եժովն արդեն բացակայում է, սակայն ջրանցքում տեսանելի է նրա մարմնի անկումից դուրս ցայտող շիթը։ Այս մեմի համար Մասկն օգտագործել է նույն լուսանկարի մեկ այլ տարբերակ, որը շրջանառվել է խորհրդային պարբերականներում Եժովի դատապարտումից և մահապատժից հետո։

Ավելի վաղ Twitter-ի տնօրենների խորհուրդը Ջեք Դորսիի փոխարեն ընկերության ղեկավարի պաշտոնում հաստատել էր Պարագ Ագրավալին։

Դորսիի պաշտոնից հեռանալու մասին լուրերի հրապարակումից հետո Twitter-ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 11%-ով։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի