Ավելին 4 տարի առաջ - 20:56 01-12-2021

Վեյպերները երկու անգամ ավելի հաճախ են տառապում սեռական անկարողությամբ․ գիտնականներ

Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ վեյպերները (էլեկտրոնայի ծխախոտ ծխողները) երկու անգամ ավելի շատ են բողոքում անկողնում խնդիրներից, քան նրանք, ովքեր չեն ծխում: Այս մասին նրանք պատմել են American Journal of Preventive Medicine-ի հոդվածում:

Չնայած ծխելը վաղուց կապված է էրեկտիլ դիսֆունկցիայի հետ, սակայն վեյպինգի ազդեցությունը պոտենցիայի վրա քիչ է ուսումնասիրվել: Հարցը հասկանալու համար գիտնականները վերլուծել են ամերիկացի գրեթե 14 հազար տղամարդկանց տվյալները, որոնք հայտնել են, թե արդյոք էրեկցիայի հետ կապված խնդիրներ ունեն և ինչ-որ վատ սովորություններ։

Համեմատած նրանց հետ, ովքեր երբեք չեն ծխել, վեյպերները ավելի քան երկու անգամ ավելի հաճախ են հայտնել էրեկցիայի խանգարումների մասին: Նրանց մեծ մասը եղել են երիտասարդները։

Հետագայում գիտնականները նախատեսում են պարզել, թե արդյոք վեյպինգն ազդում է կանանց սեռական ֆունկցիայի վրա, ինչպես նաև պարզել, թե արդյոք էլեկտրոնային սիգարետների որոշ տեսակներ ավելի վնասակար են, քան մյուսները, և արդյոք դրանցից խուսափելը կօգնի բարելավել սեռական կարողությունը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում