Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:31 30-11-2021

Առաջնահերթություն չի՛ լինի սպայի համար. ՔՊ-ն մերժեց նախագիծը

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը: Նա առաջարկում է, որ զինծառայողների առողջական խնդիրները լուծելիս նրանց առաջնահերթություն տալ. «Սպան 14 օր ծառայությունից հետո իջնում է, ունի առողջական խնդիր, զինվորական հոսպիտալում բուժզննում է անցնում ու պարզվում է, որ կարիք կա МРТ-ի, ու ամիսներով պետք է հերթ կանգնի: Չկա որևէ առաջնահերթություն զինծառայողների համար»: Նաև նշել էր, որ նախագծի ընդունման պարագայում չկա որևէ ֆինանսական բեռ պետբյուջեի համար, ու որևէ դժվարություն չի լինի:

Նիստին ներկա ՄԻՊ-ի ներկայացուցիչը հանձնաժողովի նիստի ընթացքում վերահաստատել էր Թովմասյանի մտահոգությունը՝ ասելով, որ իրենք հոսպիտալներ այցերի ժամանակ նույն խնդիրն են արձանագրել:

Եթե զինվորական է, պետք է սպասարկվի արտահերթ, այդ նույն խնդիրը կարող է առաջանալ նաև հղիների դեպքում, ամիսներով զինվորականը չպետք է սպասի МРТ հետազոտության, կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն էր տվել: Իսկ թե ինչու, փորձեցինք պարզել հանձնաժողովի անդամ, իշխանական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանից և Վահագն Ալեքսանյանից, որոնց հետ Oragir.news-ը այդպես էլ կապ չկարողացավ հաստատել։

Փոխարենը՝ նույն հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Այն մերժվեց, ըստ իս, երկու պատճառով. մեկը, որ նախաձեռնության հեղինակն իրենք չէին, և երկրորդ՝ այս իշխանությունն իր գործունեությամբ ամեն րոպե պատրաստ է գումար հատկացնել գերթանկարժեք ծառայողական մեքենաներ գնելու համար, պետական պաշտոնյաների, նրանց ընտանիքների առողջապահական խնդիրները լուծելու համար, բայց սոցիալական նման լայն շրջանակ ընդգրկող քաղաքացիների, զինվորականների հարցը, կարծես, նրանց չի վերաբերում։ Առաջարկ էլ հնչեց, որ առողջապահության նախարարությունը նախագծի հեղինակի հետ քննարկի շտկումներ, ուղղումներ անեն, բայց առողջապահության նախարարուհին անդրդվելի է՝ պատճառաբանելով, որ այս օրենսդրական նախաձեռնությունը հիմնված է պրակտիկ փորձի վրա, նաև հաշվի էր առնվել ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչի կարծիքը, որն ամենօրյա ռեժիմով զինծառայողների հետ է շփվում, և ՄԻՊ գրասենյակը պարբերաբար նման հարցեր է բարձրացնում, մնում էր արձագանքել, որն այսօր իշխանության ներկայացուցիչների կողմից մնաց անարձագանք»։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նիստի ընթացքում պատճառաբանել էր, որ, իհարկե, առաջնահերթություն պետք է տրվի զինծառայողներին, փրկարարներին, նրանց հավասարեցված անձանց, ուստի 2019-ին օրենսդրական փոփոխություն են արդեն կատարել, ու բուժօգնության ավելի շահավետ պայմաններ են նախատեսվել, իսկ զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները ապահովվում են անվճար որակյալ բուժօգնությամբ:

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են