Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:36 30-11-2021

Ագրեսիայի հետևանքով ավելի քան 91 հազար անձ է տեղահանվել, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր առցանց տարբերակով մասնակցել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) խորհրդի 112-րդ նիստին՝ «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը սահմանների վրա, միգրացիա և շարժունություն․ դասեր քաղելով և պատրաստվելով ապագային» թեմայով։ Նիստը կայացել է Ժնևում և նվիրված էր Կազմակերպության 70-րդ հոբելյանին։

Արմեն Ղազարյանը շնորհավորել է մասնակիցներին ՄՄԿ հիմնադրման 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ Կազմակերպությունը ՀՀ-ում գործունեություն է ծավալում 1993 թ-ից՝ նախաձեռնելով տարատեսակ ծրագրեր և էական ներդրում ունենալով միգրացիայի կառավարման և կայուն զարգացման գործում։

Ողջունելով մասնակիցներին՝ Ղազարյանն անդրադարձել է Հայաստանում համավարակով պայմանավորված իրավիճակին, հավելելով, որ համավարակի ամենասկզբից Կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ սահմանափակումների ժամանակահատվածում ապահովելով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպես նաև ընդունել է վերադարձողների վերաինտեգրման առաջնային աջակցության ծրագիրը։

«Անցյալ տարին մեզ համար մարտահրավերներով լի էր ոչ միայն համավարակով պայմանավորված, այլ նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով, որը սպառնում էր ոչ միայն գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, այլև պատճառ դարձավ տարծաշրջանային մարդասիրական ճգնաժամի և զանգվածային տեղահանումների համար»,- նշել է Արմեն Ղազարյանը՝ մանրամասնելով, որ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91 հազար անձ է տեղահանվել, որոնց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ։

Եզրափակելով խոսքը՝ Արմեն Ղազարյանն անդրադարձել է նաև միգրացիայի կառավարման ոլորտում թվայնացման գործընթացներին՝ մասնավորապես նշելով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր հարթակի գործարկումը․ «Վերջին փորձառությունը ցույց տվեց ներառական քաղաքականությունների արդյունավետությունը, որոնք կառուցված են համագործակցային մոդելով՝ կառավարությունների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի միջև»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները