Ավելին 4 տարի առաջ - 19:27 30-11-2021

Հայտնի է դարձել, թե ում է հուզել Արքայազն Հարիի երեխայի մաշկի գույնը

Արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի երեխայի մասին ռասիստական ​​հայտարարություններ արած թագավորական ընտանիքի անդամը արքայազն Չարլզն է եղել։ Այս մասին «Եղբայրներ և կանայք. Ուիլյամի, Քեյթի, Հարիի և Մեգանի անձնական կյանքի գաղտնիքները» գրքում, որը լույս կտեսնի նոյեմբերի 30-ին, գրում է Քրիստոֆեր Անդերսոնը, հայտնում է Daily Mail-ը։

Անդերսոնի տվյալներով՝ Չարլզի և նրա կնոջ՝ Կամիլայի զրույցը տեղի է ունեցել Հարրիի և Մեգանի նշանադրությունից հետո՝ 2017 թվականի նոյեմբերին։

«Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինեն նրանց երեխաները», - հարցրել է Չարլզը։

«Բացարձակապես հիանալի, ես համոզված եմ դրանում», - պատասխանել է Կամիլան:

«Նկատի ունեմ, թե ինչպիսի մաշկի գույն կունենան նրանց երեխաները»,- պարզաբանել է Չարլզը, ակնարկելով, որ Մեգան Մարքլի մայրը սևամորթ է։

Ինքը՝ արքայազն Չարլզը, հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք «հորինված» անվանելով։

«Այս հորինվածքը արժանի չէ ավելի մանրամասն մեկնաբանության»,- ասել է թագավորական ընտանիքի անդամի ներկայացուցիչը։

2020 թվականի մարտին Մեգան Մարքլը ամերիկացի լրագրող Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում պատմել էր, որ թագավորական ընտանիքում քննարկումներ են եղել իր որդու՝ Արչիի մաշկի գույնի վերաբերյալ։ Մարքլի խոսքով՝ իր հղիության ընթացքում Բուքինգհեմյան պալատում ենթադրվում էր, որ իր երեխային տիտղոս և պաշտպանություն չի տրվի, և քննարկումներ են եղել նրա մաշկի գույնի և այն մասին, թե ինչպես դա կընկալվի հանրության կողմից:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով