Մամուլ 4 տարի առաջ - 08:38 30-11-2021

Փաշինյանը հե՞տ է կանգնում սահմանազատման հարցում իր առաջ քաշած «նախապայմանից»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տարբեր վերլուծությունների ու քննարկումների տեղիք է տվել։ Սակայն յուրաքանչյուր կարևոր հանդիպման անդրադառնալիս չի կարելի անտեսել արարողակարգային նրբությունները։

Այս առումով շատ հետաքրքրական է, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Պուտինը նախևառաջ հանդիպում ունեցավ Ալիևի հետ, իսկ եռակողմ հանդիպումից հետո միայն առանձին հանդիպեց Փաշինյանի հետ, թեպետ ենթադրվում էր, որ Պուտինը կարող է երկու երկրների ղեկավարների հետ առանձին հանդիպումներ ունենալ եռակողմ ֆորմատով հանդիպումից առաջ կամ հետո։ Հիմա՝ բուն հանդիպումների մասին: Հետաքրքրական է, որ Սոչիի հանդիպումների ու երեք երկրների ղեկավարների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ որևէ խոսք անգամ չկա Արցախի կարգավիճակի մասին։

Արցախի մասին իր խոսքում թռուցիկ անդրադարձավ միայն Փաշինյանը, այն էլ՝ հակամարտության կարգավորման ձևակերպմամբ ու այն կոնտեքստում, որ այդ հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Միանշանակ Բաքվին ձեռնտու է, որ Արցախի թեման միջազգային քննարկման առարկա չդառնա, ու ժամանակի ընթացքում փորձեն կամաց-կամաց իրենց վերահսկողությունը հաստատել Արցախից մնացած տարածքների վրա։ Դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե Ղարաբաղյան հակամարտությունն այլևս անցյալում է։ Ուստի և հայկական կողմը յուրաքանչյուր պատեհ առիթ ու հանդիպում պետք է օգտագործի Արցախի կարգավիճակի հարցը բարձրաձայնելու նպատակով, որի ամենակարևոր մեխերը պետք է լինեն Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի և անվտանգության երաշխիքները։

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը Արցախի հարցով մեծ միջազգային ճնշում զգա իր վրա, քանի որ արցախահայությունն այսօր բնաջնջվելու և տեղահան լինելու վտանգի առաջ է կանգնած, ուստի և հատուկ հոգածության ու պաշտպանության կարիք է զգում։ Պետք է հաշվի առնել, որ Արցախի բնակչության մի զգալի հատվածը հայտնվել է փախստականի կարգավիճակում, քանի որ Շուշին, Հադրութը և հայ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող այլ տարածքներն այսօր բռնազավթված են Ադրբեջանի կողմից։

Բացի դրանից, Փաշինյանը կարող էր հանդիպման առիթն օգտագործել խոսելու Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված վանդալիզմի, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման մասին։ Հայկական կողմի համար ամենանուրբ հարցերից մեկն էլ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժելու հանգամանքն է, որի արդյունքում Փաշինյանի ներկայացրած տվյալների համաձայն, 41 քկմ տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։ Սա, ըստ էության, նշանակում է նաև նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների խախտում, որովհետև փաստաթղթում արձանագրված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը