Ներքին 4 տարի առաջ - 17:50 29-11-2021

Ցուցահանդեսով ու կոնֆերանսով Երևանում նշվեց Անաստաս Միկոյանի 126-ամյակը

ԽՍՀՄ պետական գործիչ Անաստաս Միկոյանի 126-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, որոնցում Միկոյանն է ընտանիքի անդամների, պետական այրերի, մշակութային գործիչների հետ, արխիվային փաստաթղթեր, որոնք պատմում են Միկոյանի կյանքի, գործունեության մասին:

Ցուցահանդեսն ու Միկոյանին նվիրված կլոր սեղան կոնֆերանսը մեկնարկեցին նոյեմբերի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Միկոյանի թոռը՝ երաժիշտ Ստաս Նամինը, որը փետրվարին կհրատարակի Անաստաս Միկոյանին նվիրված գեղարվեստական գիրք՝ հիմնված արխիվային փաստաթղթերի վրա: Նամինի համոզմամբ՝ Անաստաս Միկոյանը վառ անհատականություն էր համաշխարհային պատմության մեջ, քանի որ նրան հաջողվել է աշխարհը փրկել երրորդ համաշխարհային պատերազմից:

«Երբ նկատեցի, որ շատերը բամբասանքներ են տարածում Անաստաս Միկոյանի մասին՝ հենվելով ինչ-որ գրությունների, նամակների վրա, կարծեցի, որ կարևոր է տարբեր՝ ռուսական, չինական, ամերիկյան, հայկական և այլ արխիվներից դուրս բերել փաստեր, որոնք իսկապես կասեն, թե ով էր Միկոյանը, ինչ էր արել իր ամբողջ կյանքում, ինչպես էր հայտնվել հեղափոխության մեջ: Ես նրան սպիտակ լույսի տակ ներկայացնելու միտում չեմ ունեցել, քանի որ ստալինյան ժամանակներում անթերի լինելը դժվար էր, սակայն յուրաքանչյուր մարդ կամ բարի է կամ չար: Ինձ հետաքրքիր էր, թե նման մարդը, որը ծնվել էր լեռնային Սանահինում ու ինքնուրույն սովորել էր ռուսաց լեզու, հետո գերմաներեն, կարդացել էր հզոր ստեղծագործություններ, ինչպիսին էր իրականում»,-շեշտեց Նամինն ու հավելեց, որ իրականում իր պապը բարի էր, ջերմ էր:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան