Արտաքին 4 տարի առաջ - 12:37 28-11-2021

Սերբիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել

Սերբիայում հազարավոր մարդիկ Բելգրադում և այլ քաղաքներում նոյեմբերի 27-ին, փակել են կամուրջներն ու ճանապարհները՝ ի նշան բողոքի հանրաքվեի և օտարման մասին նոր օրենքների: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Տրանսպորտը մի քանի ժամով արգելափակվել է։ Բելգրադում և Նովի Սադում ոստիկանությունը բերման է ենթարկել տասը ցուցարարի։

Բողոքի ակցիաները կազմակերպել են բնապահպանական և այլ հասարակական կազմակերպություններ։

Ցուցարարները դժգոհ են օտարման մասին նոր օրենքից, որը թույլ է տալիս պետական ​​կառույցներին ցածր գնով վերցնել մասնավոր սեփականությունը:

Ցուցարարները պնդում են, որ իշխանություններն այսպիսով արտասահմանյան ընկերություններին տրամադրում են այն, ինչի համար քաղաքացիները տասնամյակներ շարունակ փող են աշխատել։

Բողոքի ակցիաների կազմակերպիչները կարծում են, որ նոր օրենքով իշխանությունները ձգտում են փոխել սահմանադրությունը և օրինականացնել հանքերի և պետական ​​այլ գույքի վաճառքը օտարերկրյա ընկերություններին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը