Արտաքին 4 տարի առաջ - 17:37 27-11-2021

Թուրքիայում մահացել է կոմայի մեջ գտնվող ռուսաստանցի զբոսաշրջիկը

ՌԴ Ստերլիտամակ քաղաքի բնակիչ Դմիտրի Յապրընցևը, որը Թուրքիայում հոսպիտալացվել էր աշնան սկզբին, նոյեմբերի 25-ին մահացել է։ Զբոսաշրջիկը երկկողմանի վիրուսային թոքաբորբով հայտնվել էր հիվանդանոցում և ընկել կոմայի մեջ։

Այս մասին NewsBash-ին հայտնել է նրա դուստրը՝ Անաստասիան։ Նա հավելել է, որ դին տեղափոխելու հարցում խոստացել է օգնել տեղի կոնգրես-բյուրոն։

Յապրընցևը ընտանիքի հետ հանգստի նպատակով մեկնել է Քեմեր։ Թուրքիայում գտնվելու հինգերորդ օրը նրա ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ նա հայտնվել է կոմայում։

Յապրընցևի ապահովագրության լիմիտն ավարտվել է, և նրա ընտանիքը դիմել է Բաշկիրիայի ղեկավար Ռադի Խաբիրովին: Նրա անձնական հանձնարարականով վճարվել է բուժման, տեղափոխման և ավիատոմսերի համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից