Ներքին 4 տարի առաջ - 19:45 26-11-2021

Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Արցախում և ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ

Լեռնային Ղարաբաղում 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո տեղակայված ռուսական խաղաղարար ուժերը և առհասարակ Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դեր են խաղում Արցախում և ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ: Այդ մասին Սոչիում ընթացող Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ, այդուհանդերձ, իրավիճակը այնքան կայուն չէ, որքան ցանկալի կլիներ:

Հայաստանի վարչապետը հիշեցրել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո երկու կողմից տասնյակ զոհեր են եղել, միջադեպեր են գրանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, իսկ 2021 թվականի մայիսի 12-ից ճգնաժամային իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո:

«Ակնհայտ է, որ ռուսաստանյան խաղաղապահները և Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում և ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ, ցավոք, իրավիճակը այնքան կայուն չէ, որքան կուզեինք: 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո երկու կողմից զոհվել է մի քանի տասնյակ մարդ, միջադեպեր լինում են և Լեռնային Ղարաբաղում, իսկ այս տարվա մայիսի 12-ից փաստացի ճգնաժամային իրավիճակ է նաև հայ-ադրբեջանական սահմանին, և մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները սահմանազատված և սահմանագծված չեն, բայց պետական սահման գոյություն ունի, և դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել