Ավելին 4 տարի առաջ - 20:21 25-11-2021

Նշվել են տղամարդկանց համար լավագույն մթերքները՝ 50 տարեկանից հետո

Սննդակարգը կարող է էական դեր խաղալ օրգանիզմի ծերացման հարցում: Թեև ճիշտ սնունդը կարևոր է ձեր կյանքի յուրաքանչյուր փուլում, մասնագետներն ասում են, որ այն հատկապես կարևոր է 5 տարեկանից հետո: 50-ից հետո տղամարդկանց համար օգտակար մթերքների ցանկը կազմել է Eat this! Not That! Պորտալը։

Ավոկադո

«Ավոկադոյի վիտամիններն ու ճարպային պարունակությունը ապահովում են հակատարիքային հակաօքսիդանտների և ֆիտոքիմիկատների ավելացումը: B և C վիտամինները, ինչպես նաև ֆոլաթթուն և մագնեզիումը, լյուտեինը և բետա-կարոտինը ծերացման դեմ հակաօքսիդանտներից ընդամենը մի քանիսն են, ասում է բժշկական գիտությունների դոկտոր, To The Pointe Nutrition խորհրդատվական ծառայութան սեփականատեր Ռեյչել Ֆայնը։

Ծնեբեկ

Ծնեբեկը ոչ միայն կապված է քաղցկեղի որոշ տեսակների կանխարգելման հետ, այն նաև հանդիսանում է պրեբիոտիկների սննդային լավագույն աղբյուրներից մեկը, որը նպաստում է աղիքներում օգտակար բակտերիաների աճին:

«Տղամարդիկ պետք է հիշեն, որ պետք է օգտագործեն մի շարք պրեբիոտիկներով հարուստ մթերքներ՝ ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար», - ասում է Կարա Լանդաուն՝ աղիքների առողջության փորձագետ և Uplift Food-ի հիմնադիրը:

Ձուկ

TheConsumerMag.com-ի հետազոտող Ջանեթ Քոլմանն ասում է, որ ձուկը սպիտակուցի կատարյալ աղբյուր է, որի վրա պետք է կենտրոնանալ տարիքի հետ: Ձուկը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են բորբոքումներն ու արյան ճնշումը»։

Ըստ Քոլմանի, տարիքի հետ ձեր օրգանիզմն ավելի ու ավելի քիչ է արտադրում այս էական ճարպաթթուները, այդ իսկ պատճառով 50 տարեկանից հետո հատկապես կարևոր է ընտրել օմեգա-3 պարունակող մթերքներ:

Սպանախ

«Մուգ կանաչ տերևավոր բանջարեղենը կարող է դանդաղեցնել ծերացող մարդկանց կոգնիտիվ գործառույթների անկումը․ սպանախը, կաղամբը, ռուկոլան հատկապես հարուստ են վիտամին K-ով, որը, ինչպես հայտնի է, հակաբորբոքային ազդեցություն ունի, ինչը նշանակում է, որ այն կարող է օգտակար լինել տարիքային հիվանդությունների, մասնավորապես սրտանոթային խնդիրների, օստեոարթրիտի դեպքում։

Ընկույզ

Antioxidants ամսագրում հրապարակված 2019 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընկույզը կարող է նվազեցնել տարիքային մի շարք հիվանդությունների ռիսկի գործոնները և առանցքային դեր խաղալ ընդհանուր կյանքի տևողության մեջ՝ նվազեցնելով բորբոքումներն ու օքսիդատիվ սթրեսը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան