Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:48 25-11-2021

Մոսկվան հույս ունի, որ Վրաստանում «ներքաղաքական իրավիճակը կկարգավորվի»

Ռուսական կողմը հույս ունի, որ Վրաստանում «ներքաղաքական իրավիճակը կկարգավորվի»։ Այս մասին ասվում է միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորիի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի բանակցություններից հետո տարածված ՌԴ Դաշնային Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։

«Ռուսական կողմը հույս է հայտնել, որ Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կնպաստեն երկրում ներքաղաքական իրավիճակի կարգավորմանը, հակառուսական դրսևորումների դադարեցմանը և պայմաններ կստեղծեն ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսելու համար», ասված է հայտարարության մեջ։

Մոսկվան նաև նշում է, որ կողմերը գոհունակությամբ են նշել 2021թ.-ի հոկտեմբերի 28-ին «Վերին Լարս-Կազբեգի» անցակետով բեռնափոխադրումների օպտիմալացման հարցով անցկացված աշխատաժողովի արդյունքները։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տրանսպորտային կապերի բարելավմանն ուղղված հետագա քայլերի համակարգումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին