Ներքին 4 տարի առաջ - 12:59 25-11-2021

Դրական դինամիկայի պահպանման դեպքում դիմակ դնելու ռեժիմը կթեթևացվի․ նախարար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց` քանի որ կորոնավիրուսի թվերն իջել են, հնարավո՞ր է, որ առաջիկայում վերացվի բացօթյա տարածքներում դիմակ դնելու պարտադիր պահանջը։

«Մենք մեր սահմանափակող բոլոր միջոցառումները կիրառում ենք ըստ համաճարակային իրավիճակի և շատ ճկուն կերպով դրանք անընդհատ փոփոխում ենք` անհարկի չծանրաբեռնելով մեր քաղաքացիներին։ Բայց նաև մենք բոլորս տեսնում ենք, որ այդ միջոցառումները տալիս են ուղիղ էֆեկտ, և մենք ունենում ենք թվերի նվազում»,– ասաց Ավանեսյանը` չբացառելով, որ դրական դինամիկայի պահպանման դեպքում դիմակ դնելու ռեժիմը ևս կթեթևացվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նկատեց, որ առջևում ձմեռ է, ու քաղաքացիների դեմքը դիմակով ավելի պաշտպանված կլինի։

«Հայաստանի շատ տարածաշրջանների կտրող ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել, քան առանց դիմակի։ Այնպես որ գարնանը այդ մասին կմտածենք,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ կատակում է, ապա լուրջ ավելացրեց,– ըստ իրավիճակի պետք է կողմնորոշվենք»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում