Ներքին 4 տարի առաջ - 21:17 24-11-2021

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին ժամանակակից ռենտգեն սարք է տրամադրվել

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարք` երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն այսօր այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հանձնելու ռենտգեն սարքը։

«Հուսով ենք, որ նոր սարքավորումները կօգնեն Հայաստանին խթանել համավարակի դեմ պայքարը՝ հեշտացնելով անձանց բուժման ընթացքի մշտադիտարկումը և բարելավելով կլինիկական ախտորոշումների իրականացումը։ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ միասին պայքարելու COVID-19 համավարակի դեմ: Ես ուրախ եմ բժշկական կենտրոն այցելել հենց այսօր, երբ լրանում է ՀԸԳՀ համաձայնագրի ստորագրման 4-ամյակը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը համավարակի առաջին իսկ օրերից վերապրոֆիլավորվել է քովիդ կլինիկայի և ամբողջությամբ իր տեխնիկական ու մասնագիտական ներուժը ծառայեցնում է քովիդի դեմ պայքարին: Ինչպես գիտեք, սա մեր ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող քովիդ կլինիկան է: Այս սարքավորումը, որը հնարավոր եղավ ձեռք բերել մեր գործընկերների շնորհիվ, թույլ կտա կարճ ժամանակահատվածում և բարձր որակով իրականացնել քովիդ պացիենտների բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Եվրոպական միությունը շարունակում են աջակցել Հայաստանին COVID-19 համավարակի դեմ պայքարում և լինել բուժաշխատողների կողքին։ Այս ռենտգեն սարքը, որը հնարավորություն է տալիս ավելի լավ որակի պատկեր ստանալ և հետևել հիվանդության ընթացքին, կարևոր նշանակություն ունի COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների բուժման ընթացքում»,- ավելացրել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն։

Նշենք, որ ծրագրի շրջանակում COVID-19-ով հիվանդներ սպասարկող հիվանդանոցներին են տրամադրվել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ, ձեռնոցներ, և բուժման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ՝ էլեկտրասրտագրության սարքեր, թթվածնի խտացուցիչներ, արհեստական շնչառության սարքեր և պացիենտի մոնիտորներ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո

Ձեզ գուցե հետաքրքրի