Ավելին 4 տարի առաջ - 20:59 24-11-2021

ԱՀԿ ղեկավարը խոսել է պատավաստվածների մոտ «ապահովության կեղծ զգացողության» մասին

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը որոշ մարդկանց ստիպում են «անվտանգության կեղծ զգացողություն» ունենալ, չնայած իրականում ոչ ոք չի չեղարկել պատվաստված քաղաքացիների համար նախազգուշական միջոցները։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը։

ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ որոշ մարդիկ սկսում են մտածել, որ պատվաստանյութերն օգնել են հաղթահարել COVID-19 համավարակը, և այլևս վախենալու բան չկա։ Թյուր կարծիք է ձևավորվում, որ պատվաստված մարդիկ չպետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն։

Իրականում, ըստ Գեբրեյեսուսի, դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը. պատվաստանյութերն ամբողջությամբ չեն կանխում վիրուսի փոխանցումը, թեև կյանքեր են փրկում: Այսպիսով, կորոնավիրուսի պատվաստանյութը դեռևս չի կարող դիտարկվել որպես անվտանգության 100% երաշխիք COVID-19 համավարակի պայմաններում։

Ամենից շատ դիտված

18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
16:44 Բուլղարիան սպառնում է վետո դնել Ռուսաստանի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթին
18:20 Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

Ձեզ գուցե հետաքրքրի