Արտաքին 4 տարի առաջ - 12:56 24-11-2021

Ավստրիայում պատվաստումների հակառակորդը կանխամտածված վարակվել է կորոնավիրուսով և մահացել

Ավստրիայի բնակիչը, որը կորոնավիրուսի դեմ պատվաստումների մոլի հակառակորդ էր, որոշել էր վարակվել այդ հիվանդությամբ՝ պատվաստումից խուսափելու համար, որը, սակայն, նրա մահվան պատճառ է դարձել, գրում է LADBible կայքը։

Տղամարդը որոշել էր «ազնվորեն» վարակվել կորոնավիրուսով, որպեսզի «կանաչ անցագիր» ստանա, որն աշխատելու, առևտրի կենտրոններ և այլուր այցելելու իրավունք է տալիս։

Իր ծրագիրն իրականացնելու համար տղամարդը մասնակցել է հատուկ երեկույթի, ուր քաղաքացիները գալիս են կորոնավիրուսով հիվանդների հետ շփվելու համար։ Արդյունքում, պատվաստումների հակառակորդին իսկապես հաջողվել է հիվանդանալ կորոնավիրուսով։ Սակայն ավելի ուշ նա մահացել է կլինիկայում՝ հիվանդության հետևանքով օրգանիզմում առաջացած բարդություններից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից