Ներքին 4 տարի առաջ - 22:33 23-11-2021

Հայաստանը պետք է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը հենց այդ երկրի դեմ օգտագործի․ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը հենց այդ երկրի դեմ օգտագործի: Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց առցանց ասուլիսի ընթացքում:

«Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն: Ադրբեջանը միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն, և մեր խնդիրն է, բոլոր միջազգային լծակները գործի դնելով, կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը: Մեծ հաշվով վերջին 15 տարում Ադրբեջանի քաղաքականության մեջ ոչ մի բան չի փոխվել, իսկ պատերազմից հետո ավելի է ագրեսիվացել, և մենք Ադրբեջանի ագրեսիվությունը պետք է օգտագործենք իր դեմ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայտարարություններին, թե «վերադարձել են Զանգեզուր», «Զանգեզուրը իրենցն է», «Հայաստանը իրենցն է»՝ Փաշինյանը նշեց, որ այդ ամենը նմանվում է միջազգային խուլիգանության: «Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների: Եվ մենք պետք է ի ցույց դնենք, որ սա հարձակում է ընդդեմ Հայաստանի, ինքնիշխանության, պետականության անկախության և ժողովրդավարության: Ժողովրդավարության գագաթնաժողովին ես սա եմ ի ցույց դնելու, որ տարածաշրջանում կան ուժեր՝ ի դեմս Ադրբեջանի, որոնք ուզում են տարածաշրջանը վերածել ջունգլիների: Միջազգային մեխանիզմները պետք է գործի դնել ընդդեմ Ադրբեջանի»,- հավելեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքերով՝ նաև սա է պատճառը, որ Հայաստանը գնացել է Հաագայի դատարան, և այնտեղ բավական հաջող ներկայացվել է հայցն ընդդեմ Ադրբեջանի: Հիմա սպասում ենք դատարանի նախնական որոշմանը: Շատ կարևոր է այս դատական գործընթացը, որը կարող է հակամարտության կարգավորման առումով նոր հենք ստեղծել Հայաստանի և Արցախի համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը