copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:03 23-11-2021

Քաղաքական բաղադրիչ ունեցող գործերը միշտ մակագրվում են նույն դատավորներին. Արամ Վարդևանյան

Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորներ Արամ Վարդևանյանն ու Աննա Մկրտչյանը ԱԺ-ում հանդես եկան ասուլիսով՝ տեղեկացնելու, որ իրավունքի ուժով ստեղծվելու է քննիչ հանձնաժողով։ Նշենք, որ այս հանձնաժողովի կազմի վերաբերյալ որոշմանը ԱԺ-ն դեմ էր քվեարկել, ինչի առիթով Արամ Վարդևանյանը նույնիսկ ավելի ուրախ է․ «Եկեք անկեղծ լինենք, սա մեզ ազատում է իշխանական պատգամավորների ներկայությունից»,- նշեց Վարդևանյանը։ Հանձնաժողովը ստեղծելու մոտիվացիաները բավականին տարբեր են, որոնցից մի քանիսին Վարդևանյանն անդրադարձավ։ Առաջինը դատարանների քաղաքական կախվածությունն է, որի վառ ապացույցն, ըստ նրա, էլեկտրոնային մակագրման համակարգի չաշխատելն է․ «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ 2014-ից ներդրված էլեկտրոնային մակագրման համակարգը, որը տարբեր դատավորների դատական գործերը պետք է պատահականության սկզբունքով մակագրեր, մինչև օրս չի գործում։ Ու այն գործերը, որոնք ունեն քաղաքական բաղադրիչ, միշտ մակագրվում են միևնույն դատավորներին»,- ըդգծում է Վարդևանյանը։

Վարդևանյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ է հարուցում միայն այն դատավորների նկատմամբ, որոնք վայելում են մասնագիտական հանրույթի վստահությունը։ Ըստ Վարդևանյանի՝ կարգապահական վարույթների ամենից շատ արժանի է դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն նրա նկատմամբ չկա որևէ կարգապահական վարույթ։ «Մենք իրավաբաններով նույնիսկ ուզում էինք մեր դիպլոմները պատռել, քանի որ մենք ու Արմեն Դանիելյանը ունենք նույն դիպլոմից։ Այդ մարդն իրավունքի հետ որևէ կապ չունի։ Բայց ինչպես է ստացվում, որ Սյունիքի բոլոր համայնքապետերին կալանավորելու որոշումները մակագրվում են կորոնավիրուսով հիվանդ Արմեն Դանիելյանին»,- պատմում է պատգամավորը։

Վարդևանյանը հայտնեց, որ շուտով ԲԴԽ նախագահի ժ․պ․ Գագիկ Ջհանգիրյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նաև իրավաբանական համայնքի ներկայացուցիչները կստանան համապատասխան գրություններ, որպեսզի ներկայանան ԱԺ և պատասխանեն հանձնաժողովի հարցերին։ «Վերջում կկազմվի զեկույց ու կտրվի համապատասխան եզրակացություն»,- եզրափակեց Վարդևանյանը։

adv_banner

Ամենից շատ դիտված

21:23 Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
21:42 Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com
17:25 Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
21:00 Պայթուցիչներ, նռնակներ, փափուշտներ․ Արմավիրի մարզում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում