Ավելին 4 տարի առաջ - 19:30 23-11-2021

Բուզովան հայտարարել է Instagram-ից հեռանալու մասին

Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հայտնել է, որ մի քանի օրով հեռանում է Instagram սոցիալական ցանցից։ Ինչպես պարզվել է, աստղը հիվանդանոց է պառկելու ձեռքի հետ կապված խնդիրների պատճառով։

«Այս ամբողջ 2 շաբաթը ես եղել եմ բժիշկների հսկողության տակ, բայց, ցավոք, դեռևս փոփոխություն չկա», - խոստովանել է Բուզովան: Բժիշկների պնդմամբ նա հիվանդանոց է պառկում և որոշ ժամանակով հեռանում է սոցիալական ցանցերից։

Այնուամենայնիվ, բժիշկներն ասում են, որ դաստակի բոլոր գործառույթների ամբողջական վերականգնումը կտևի «մի քանի ամիս»։ Ինքը՝ Օլգան, հույս ունի, որ մինչև նոյեմբերի 27-ն արդեն լավ կլինի։

Ավելի վաղ աստղի PR գործակալ Անտոն Բոգոսլավսկին հայտնել էր, որ Բուզովան առողջական լուրջ խնդիրներ ունի։ Ինչպես պարզվել է, երգչուհին ձեռքի լուրջ վնասվածք է ստացել նախագծերից մեկին մասնակցելու ժամանակ։

Ամենից շատ դիտված

18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
16:44 Բուլղարիան սպառնում է վետո դնել Ռուսաստանի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթին
18:20 Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում