Ներքին 4 տարի առաջ - 11:45 23-11-2021

Իրականացվում է հակամարտությունից տուժածների բնակության պայմանների բարելավման ծրագիր

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում իրականացվում է «Կեցության ու կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչության համար Հայաստանում» ծրագիրը:

Ծրագիրն իրականացվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից: 2021 թվականի ապրիլ ամսից մեկնարկած ծրագրի նպատակն է աջակցել արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում ՀՀ տեղափոխված, ինչպես նաև տեղահանվածներին հյուրընկալող ընտանիքներին ու տեղի բնակչությանը՝ 500 ընտանիքի տրամադրելով կեցության պայմանների, 400 ընտանիքի՝ կենսապահովման պայմանների բարելավման հնարավորություն, ինչպես նաև իրականացնելով ուղղորդման ծառայություններ։

«Ծրագրի իրականացման յոթ ամսում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել արդեն իսկ 340 ընտանիքի տներում՝ ապահովելով նրանց համար արժանապատիվ կեցության պայմաններ»,- «Արմենպրեսի» հետ ունեցած զրույցի ժամանակ տեղեկացրեց ծրագրի ղեկավար Քրիստինե Մխիթարյանը՝ հավելելով, որ բարեգործական ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի։ Առաջինը բնակարանային պայմանների բարելավումն է, հաջորդը՝ զբաղվածության ապահովումը։ «Կեցության պայմանների բարելավման բաղադրիչով շահառու է դառնալու 500 ընտանիք Շիրակի և Գեղարքունիքի մարզերում։ Կենսապահովման պայմանների բարելավման բաղադրիչով՝ 400 ընտանիք՝ կրկին նույն մարզերից։ Այս պահին արդեն իսկ աշխատում ենք կեցության բաղադրիչով՝ 340, իսկ կենսապահովման բաղադրիչով՝ 2902 ընտանիքի հետ։ Աշխատում ենք Արցախից տեղափոխված ընտանիքների, տեղահանվածներին հյուրընկալողների, ինչպես նաև տեղի բնակիչների հետ, որոնք տուժել են պատերազմի հետևանքով»,- նշեց Քրիստինե Մխիթարյանը:

Անուշ Հովոյանի ընտանիքը Մեծ Մանթաշից տասը տարի առաջ է ամուսնու և հինգ երեխաների հետ Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղ տեղափոխվել։ Այնտեղ ևս երեք երեխա են ունեցել, տուն ստացել։ Պատերազմի օրերին վերադարձել են Մանթաշ։ Որպես ծրագրի շահառու, տունը, որտեղ այս պահին ապրում է Անուշն իր երեխաների հետ, վերանորոգվել է՝ ապահովվել ջրով ու կոյուղով, երկու հորթ էլ, որպես աջակցություն, ստացել կենսապահովման պայմանների բարելավվում բաղադրիչով։

«Ընդամենը երկու սենյակ էր։ Որոշեցինք ձևափոխել։ Բարեգործական ծրագիրը, հարազատներն ու բարեկամները օգնեցին, հարմարեցրինք։ Նաև անասուններ ենք ձեռք բերել, նորից տնտեսություն ենք հիմնում»,- «Արմենպրես»-ին ասաց Անուշ Հովոյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում