Ավելին 4 տարի առաջ - 23:32 22-11-2021

Ադելն արտասվել է՝ հանդիպելով իր ուսուցչուհուն

Բրիտանացի երգչուհի Ադելը արտասվել է՝ հանդիպելով դպրոցի անգլերենի իր ուսուցչուհուն՝ Միսս Մակդոնալդին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Հուզիչ պահը տեղի է ունեցել բրիտանական «An Audience with Adele»-ընկերության հատուկ համերգի ժամանակ, որը հեռարձակվել է Մեծ Բրիտանիայում նոյեմբերի 21-ի երեկոյան։

Մինչ այդ ամերիկացի դերասանուհի Էմմա Թոմփսոնը երգչուհուն հարցրել է, թե իր կյանքում կա՞ մարդ, որն աջակցել ու ոգեշնչել է իրեն կարիերայի սկզբում։ Ադելը պատմել է, որ այդ մարդն իր դպրոցի ուսուցչուհին է, որն իր մեջ սեր է սերմանել մայրենի լեզվի, նրա գրականության և պոեզիայի հանդեպ։

Ուսուցչի հետ հուզական հանդիպումից հետո, որին չէր տեսել 20 տարի, երգչուհին իր հույզերի մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Դահլիճում այնքան սեր կար միմյանց հանդեպ, ասես համերգ լիներ։ Եվ իմ ուսուցչուհի Միսս Մակդոնալդն էր այնտեղ, դա պարզապես դրախտ էր», - գրել է նա:

Ամենից շատ դիտված

18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
16:44 Բուլղարիան սպառնում է վետո դնել Ռուսաստանի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթին
18:20 Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում