Ներքին 4 տարի առաջ - 16:41 22-11-2021

Երկրին տեր կանգնել է պետք, մենք անտեր ենք թողել․ Արսեն Գրիգորյան

Նոյեմբերի 22-ին ժամը 14:00-ին ՀՀ Աժ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «5165» շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանը, Կարին Տոնոյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը և շարժման մի քանի անդամներ ևս Կառավարության շենքի մոտ ցույց էին անում։

Շարժման նպատակն է կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

«Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։ Սյունեցին ակնկալում է, որ Երևանի տաքուկ անկյուններում ապրող մարդիկ պետք է իրեն պաշտպանեն։ Մեր նպատակը մեկն է, սկսել ազգային ազատագրական շարժում»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։
«Թշնամին որտեղից ուզում, մտնում է, մեր տղաները հզոր են, նրանց պետք է զինել, երկրին տեր կանգնել է պետք, մենք անտեր ենք թողել»,- ասաց Արսեն Գրիգորյանը (Մրո): «Նիկոլ Փաշինյանի սեղանին եղած փաստաթղթով հայ ժողովրդի կենսական շահերին վնաս է տրվելու»,-ասաց Մենուա Սաղոմոնյանը։
«Մենք մեր լռությամբ կործանեցինք այն մարդկանց, ովքեր մեզ պես ապրել էին ուզում, ու իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի։ Մի՞թե մենք չենք նվաստանում, Եռաբլուր պետք չէ գնալ, պետք է գալ այստեղ, պայքարել ու նրանց հաղթանակը վերադարձնել իրենց, որովհեև սգալը ամենահեշտ բանն է, պայքարն է որ հաղթանակ է բերում »,- ասաց Կարին Տոնոյանը։

Մասնակիցները շարժվեցին դեպի Աժ շենքի մոտ, որից հետո պետք է ցույցերը շարունակեն 17:00-ին Հանրապետության հրապաակում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը