Ավելին 4 տարի առաջ - 22:25 21-11-2021

ՌԴ-ում հայ տղամարդուն սպանողը ներգաղթյալ է եղել՝ Լուգանսկից

Լենինգրադի շրջանում ավտոմեքենան մխրճվել է արգելապատնեշի մեջ, ինչից հետո բեռնախցիկից ճանապարհին ընկել է կտրված պարանոցով տղամարդու դի: Մեքենայում գտնված մարդիկ փախուստի են դիմել: Ավելի ուշ պարզվել է, որ հանցակիցներից մեկը Լուգանսկի շրջանի գործազուրկ մի տղամարդ է։ Նա ձերբակալվել է 23-ամյա ընկերոջ հետ Սանկտ Պետերբուրգում, Բոլշայա Զելենինա փողոցի տներից մեկի ձեղնահարկում։

47News պորտալի փոխանցմամբ՝ Լուգանսկի բնակիչն իրավապահներին հայտնել է, որ նոյեմբերի 20-ի գիշերը Լաբորատորնայա փողոցի ավտոտնակում հարձակվել են 50-ամյա երևանցի Արկադի Ղազինյանի վրա։ Քննիչները տուժողի մարմնի վրա, բացի կոկորդի կտրվածքից, դանակի մի քանի վնասվածքներ են հայտնաբերել։

Սպանությունից հետո հարբած հարձակվողները խնդրել են իրենց ծանոթին՝ օգնել իրենց հեռացնել մարմինը Mitsubishi Galant մեքենայով, որն այնուհետև մխրճվել է Սորտվալայի մայրուղու վրա գտնվող արգելապատնեշի մեջ: Հեռանալուց առաջ ընկերները հրդեհել են ավտոտնակը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից