Արտաքին 4 տարի առաջ - 19:29 21-11-2021

«Դա նորմալ է»․ Կրեմլը մեկնաբանել է Էրդողանի քարտեզը՝ Ռուսաստանի հետ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելիի նվերի հետ կապված պատմությունը։ Հիշեցնենք, որ Էրդողանին էին հանձնել «թուրքական աշխարհի» քարտեզը, որի վրա պատկերված են ռուսական որոշ շրջաններ։

«Մեր թուրք գործընկերները առաջ են մղում թուրքերի միասնության գաղափարը, դա նորմալ է»,- ասել է Պեսկովը։ Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում, որը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Ռուսաստանում՝ Ալթայում։ Սա սուրբ վայր է ցանկացած թուրքի համար։ «Որպես թուրքագետ եմ ես սա ասում»,- նշել է Պեսկովը։

Սակայն քաղաքագետ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Թուրքիայի կողմից առաջ քաշված «Մեծ Թուրանի» գաղափարն ուղղված է Ռուսաստանի դեմ, նա նաև կշտամբել է Ռուսաստանի իշխանություններին՝ Ռուսաստանի փլուզումը նախապատրաստելու համար՝ հովանավորելով Թուրքիայի հետ համատեղ նախագծեր, որոնցից շահում են «կոնկրետ մարդիկ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ