Մամուլ 4 տարի առաջ - 08:15 20-11-2021

Գաղտնալսել են ու հարցաքննել․ Հրապարակ

«Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, սեփական ստվերից էլ է սկսել վախենալ, նա ոչ միայն միլիոնավոր դոլարներ է ծախսում, դրսից անվտանգության ծրագրեր գնում ու գաղտնալսում քաղաքական ընդդիմախոսներին, այլեւ նրա հրահանգով ժուչոկապատել են պետական գերատեսչությունները՝ սենյակ առ սենյակ, ֆոյե առ ֆոյե։


Պաշտպանության նախարարությունում վերջերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Առընթեր մարմիններից մեկի ղեկավարն իր աշխատակազմին՝ 4 հոգու, հարցաքննության է ենթարկել, ամենաբարձր ատյաններից ստացած ցուցումով։ Նա իր աշխատակիցներից հաշիվ է պահանջել, թե ինչու են հենց աշխատանքի վայրում, աշխատանքի ժամին քննադատել պետության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, նրան «հողատու» եւ «կապիտուլյանտ» անվանել։

Պետը հերթով «գորգի վրա» է կանչել աշխատակիցներին, որոնց թվում՝ մեկ կնոջ, եւ բացատրություններ պահանջել։ Տղամարդ աշխատակիցները մեղայական տեքստեր են ասել՝ խոստանալով այլեւս չանել, միայն կին աշխատակիցն է հակադարձել, թե՝ լավ եմ արել, իմ սահմանադրական իրավունքն է, կարո՞ղ է Հայաստանն այլեւս ժողովրդավարական երկիր չէ՝ չի կարելի տեսակետ հայտնել»,- գրել է «Հրապարակ թերթը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը