Ներքին 4 տարի առաջ - 23:12 19-11-2021

Այսօր տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԱրՊՀ ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնելու հարցն էր:

Ռեկտորատը քննարկել և հարցի շուրջ որոշում է կայացրել շարունակել նոյեմբերի 8-ից մեկնարկած հեռավար ուսուցման եղանակն առաջիկայում ևս՝ հաշվի առնելով համավարակի հետ կապված իրավիճակը։

Ֆակուլտետների դեկանները ներկայացրել են ամփոփ տեղեկատվություն անցնող շաբաթվա ընթացքում իրականացված հեռավար ուսուցման մասին։ Համաձայն դեկանների տեղեկատվության՝ գործընթացն ընթացել է բնականոն, դասընթացներն իրականացվել են ըստ դասացուցակների, որոնք վերահսկվել են լիազոր ստորաբաժանումների պատասխանատուների կողմից:

Ի հայտ եկած խնդիրները հնարավորության սահմաններում լուծվել են։

Ռեկտորը ֆակուլտետների դեկաններին, ուսումնական գործընթացի վերահսկման բաժնին և որակի ապահովման կենտրոնին հանձնարարել է շարունակել վերահսկել դասընթացները հեռավար ուսուցման եղանակով իրականացնելու գործընթացը և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը