Արտաքին 4 տարի առաջ - 18:12 19-11-2021

Էրդողանի փեսայի փարիզյան լուսանկարները վրդովեցրել են թուրք օգտատերերին

Երկարատև ընդմիջումից հետո տեսախցիկները Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր ամուսնուն՝ Բերաթ Ալբայրաքին, ֆիքսել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընտանիքի հետ արձակուրդն անցկացնելիս։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Բերաթ Ալբայրաքը երկար ժամանակ տեսախցիկներին չէր երևացել 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո, երբ Թուրքիայի համար լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամային շրջանում Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր ֆինանսների նախարարի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Փարիզից Ալբայրաքի նկարները վրդովմունք է առաջացրել Twitter-ի թուրք օգտատերերի շրջանում։ Նշվել է, որ ֆինանսների նախկին նախարարն այժմ եվրոներ է մսխում Եվրոպայում, մինչդեռ նաև նրա սխալ քաղաքականության պատճառով լիրայի արժեզրկման պայմաններում Թուրքիայի քաղաքացին ստիպված է մտածել, թե ինչպես գոյատևի։

Նշենք, որ վերջին շրջանում Ալբայրաքի մասին տեղեկությունների բացակայության պայմանում սոցցանցում լուրեր էին շրջանառվում, որ Ալբայրաքը պատրաստվում է մի գիրք հրապարակել, որը ցնցելու է Թուրքիան։ Ընդ որում՝ լուրերը տարածվում էին «Որտե՞ղ է փեսան» (Damat nerede) վանդակապիտակի ներքո։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան