Արտաքին 4 տարի առաջ - 16:18 19-11-2021

Ավստրիան անցնում է համընդհանուր պարտադիր պատվաստման

Ավստրիան 2022 թվականի փետրվարի 1-ից կմտցնի կորոնավիրուսի դեմ համընդհանուր պարտադիր պատվաստում։ Այս մասին հաղորդել է կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը։

«Մենք հանգել ենք բարդ որոշման՝ համազգային ​​պարտադիր պատվաստումների անհապաղ անցման որոշման»,- հայտարարել է նա։

Բացի դրանից, երկրում նոյեմբերի 22-ից կսահմանվի հերթական՝ արդեն չորրորդ համաազգային լոքդաունը։ Որոշումն ընդունվել է կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով. Ավստրիայի հիվանդանոցները գերծանրաբեռնված են։

Սահմանափակումները կտևեն 20 օր։ Շալենբերգի խոսքով, հիվանդացության աճի պատասխանատվությունն ընկնում է պատվաստումների հակառակորդների վրա: