copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:37 18-11-2021

«Կործանիչ հարված» ազգակործան դավաճանին

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր գործադիրի հերթական նիստը, նորից խոսեց տարածքների դեմարկացիայի և դելիմիտացիայի, այսինքն՝ տարածքները հանձնելու «օրինական» գործընթացի մասին։ Նա կրկնեց այն, ինչ նախորդ օրը խորհրդարանում էր հայտարարել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ ինքը Ռուսաստանից երեք առաջարկ է ստացել:

«Երեքն էլ մեզ համար, ըստ էության, ընդունելի են եղել ու շարունակում են ընդունելի մնալ: Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի ու դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,- հայտարարեց Փաշինյանը։

Այնուհետև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին խնդրել Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները, որպեսզի փորձեն իրագործել այս գործըթնացը Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակում և հիման վրա:

Նիկոլ Փաշինյանը սրանով բացահայտ ցույց տվեց, որ ինքը իրագործելու է այդ դեմարկացիա և դելիմիտացիա կոչվածը, որի անվան տակ, իրականում, հանձնելու է նոր տարածքներ Ադրբեջանին, և դա շատ լավ հասկանում են բոլորը՝ ընդդիմությունը, ընդդիմության ընդդիմությունը, ընդդիմության ընդդիմությանը ընդդիմացողները և այսպես շարունակ։

Եվ թվում էր, թե դրան պետք է հետևեր ընդդիմության բոլոր շերտերի, բայց առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմության կոնկրետ գործողությունները։ Հետևեց, բայց միայն «Ֆեյսբուքում»։ Կառավարության նիստից հետո Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն իր համանուն խմբակցությամբ որոշեց «կանխարգելիչ հարված» հասցնել Նիկոլ Փաշինյանի ազգակործան որոշումներին՝ առաջարկելով ֆլեշմոբ իրականացնել «Ֆեյսբուքում»։

Ֆլեշմոբի իմաստը հետևյալն էր․ բոլոր նրանք, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի ազգակործան քաղաքականությանը, թող իրենց ֆեյսբուքյան էջերում հետևյալ գրառումը կատարեն․ «Ազգակործան դավաճան»։

Եվ ժամը 15։00-ից սկսած՝ «Ֆեյսբուքը» ողողվեց «Ազգակործան դավաճան» գրառումներով։ Ֆլեշմոբին միացան նաև ՀՀԿ-ականներն ու ՀՀԿ-ին հարող ընդդիմադիրները, որ ցույց տան ընդդիմադիր երկու թևերի միասնականությունը այս հարցում ևս։ Կարճ ժամանակ անց հայտնվեց նաև ընդդիմության ընդդիմությունը՝ հեգնելով, թե որն էր այդ ֆլեշմոբի իմաստը, ինչի՞ համար էր, ի՞նչ խնդիր լուծեցին դրանով և այլն։ Այդպես էլ «Ֆեյսբուքում» միմյանց կործանիչ հարվածներ հասցնելով էլ մթնեցրին իրենց օրը ընդդիմադիրները։ Իսկ այդ ընթացքում, մինչ ընդդիմությունն իրեն «Ֆեյսբուքում» հայհոյում էր, Փաշինյանը հասցրեց ընդունել ԵԱՏՄ երկրների վարչապետներին։

Ամենից շատ դիտված

20:22 Գեղարքունիքում «Toyota»-ն հայտնվել է ճանապարհի կողնակում, բախվել չիչխանի հյութերի տաղավարին. վարորդի մայրը մահացել է. shamshyan.com
22:43 Victory Park. Հունիսմեկյան անակնկալներ, անվճար ատրակցիոններ, ուրախ ժամանց և անակնկալներով լի օր
10:33 Արմավիրում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել ու ընկել է կայանված ավտոմեքենայի վրա. shamshyan.com
23:28 Սրբազանի նման կերպարի ի հայտ գալը բոլորիս համար ընծա է. Ժիրայր Սեֆիլյան 
21:53 Թուրքերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը
18:42 «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com
11:52 Երևանում պարեկին նախ համոզել են ավտոմեքենան չտեղափոխել «պլաշչադկա», ապա՝ դանակահարել. shamshyan.com
10:08 Արարատում՝ գազալցակայանի մոտ, հրդեհ է բռնկվել Opel-ում. այն վերածվել է մոխրակույտի. shamshyan.com
20:07 Պարեկներն ասում են, որ էս հողերը Փաշինյանը չի ծախելու
23:02 Շարժումը հաջողելու է, որովհետև սա ուրիշ պայքար է. ակցիայի մասնակից