Արտաքին 4 տարի առաջ - 14:18 18-11-2021

Վրաստանը համաշխարհային առաջատարների եռյակում է՝ կորոնավիրուսի դեպքերի թվով

Վրաստանում համավարակի ժամանակ հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 800 հազարը։ Այսպիսով, նոր կորոնավիրուսային վարակը լաբորատոր կերպով հաստատվել է երկրի յուրաքանչյուր հինգերորդ բնակչի մոտ։

Նշենք, որ Վրաստանը համաշխարհային առաջատարների եռյակում է՝ 100 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի դեպքերի թվով։ The New York Times-ի տվյալներով՝ Վրաստանում այս ցուցանիշը կազմում է 21.392։ COVID-19-ի դեպքերի թվով առաջատարներն են Չեռնոգորիան (100 հազար բնակչի հաշվով՝ 24.646 դեպք) և Սեյշելյան կղզիները (23.335)։

Ամենից շատ դիտված