Արտաքին 4 տարի առաջ - 12:35 18-11-2021

Բիլ Գեյթսը նշել է համավարակի ավարտի ժամկետները

Կորոնավիրուսից մահացության և վարակման ընդհանուր մակարդակը կարող է հասնել սեզոնային գրիպի միջին ցուցանիշներին մինչև 2022թ.-ի կեսերը։ Սա այն դեպքում, եթե COVID-ի նոր, ավելի վտանգավոր շտամներ չհայտնվեն։ Այս մասին հայտարարել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բնական իմունիտետի ձևավորման, պատվաստումների, նոր դեղամիջոցների ի հայտ գալու ֆոնին մահացության և հիվանդացության մակարդակը պետք է կտրուկ նվազի»,- ասել է նա Սինգապուրում ընթացող Նոր տնտեսական ֆորումում։

Միլիարդատերը նաև կարծում է, որ 2022թ.-ին COVID-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրներ այլևս չեն լինի։

Ամենից շատ դիտված