Արգենտինուհին առանց դեղորայքի ազատվել է ՄԻԱՎ-ից. սա երկրորդ նման դեպքն է պատմության մեջ
copy image url

Արգենտինուհին առանց դեղորայքի ազատվել է ՄԻԱՎ-ից. սա երկրորդ նման դեպքն է պատմության մեջ

Արտաքին 3 տարի առաջ - 09:35 18-11-2021

Արգենտինայի բնակչուհին դարձել է աշխարհում երկրորդ մարդը, որը հաստատված կերպով ապաքինվել է ՄԻԱՎ վիրուսից՝ առանց հատուկ դեղամիջոցների կամ այլ օգնության։

Ըստ բժիշկների, կնոջ իմունային համակարգն ինքն է կարողացել ազատվել վիրուսից։ Ըստ Archivec of Internal Medicine պարբերականի, նրա ավելի քան մեկ միլիարդ բջիջների թեստերը վարակի առկայություն չեն հայտնաբերել: Փորձագետները հույս ունեն, որ եթե կարողանան պարզել, թե ինչպես է օրգանիզմը կարողացել ազատվել վիրուսից և վերարտադրել այդ գործընթացը, ապա դա կարող է հանգեցնել ՄԻԱՎ-ի արդյունավետ բուժմանը կամ նույնիսկ ամբողջությամբ այդ հիվանդության վերացմանը:

Ամենից շատ դիտված