Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:34 17-11-2021

Երեկ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել նաև Սոթք գյուղի ուղղությամբ․ hraparak.am

Երեկ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել նաև Սոթք գյուղի ուղղությամբ։ Ոսկու հանքի աշխատողներին ուղարկել են տուն, քանի որ իրավիճակը լարված է եղել։ Այս մասին հայտնել են Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանն ու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչը։ Մեր տեղեկություններով՝ Սոթքի հանքավայրի աշխատողների ուղղությամբ նույնիսկ կրակ են բացել։ Այսօր նրանք դուրս են եկել աշխատանքի, սակայն ղեկավարությունը ստիպված է եղել համոզել մարդկանց, որ գործի գնան։ «Դա նույնն է, թե մարդկանց ստիպես, որ հրացանի փողի տակ աշխատեն։ Մարդիկ վախենում են»,- ասում է աշխատողներից մեկը։

Մենք փորձեցինք տեղեկություն ստանալ հանքի լրատվության պատասխանատուներից, բայց պարզվեց՝ ղեկավարությունը որոշել է ոչ մի տեղեկություն չհրապարակել, քանի որ այնտեղ համոզված են, որ ադրբեջանցիները հատուկ թիրախավորել են Հայաստանի տնտեսության մեջ մեծ դեր ունեցող հանքավայրը։

Ի՞նչ իրավիճակ է այսօր մարզում, արդյոք կա՞ն կուտակումներ, կրակոցներ եղե՞լ են։ Փաշինյանի նախկին թիմակից Էդգար Պետրոսյանը, որը մեկ տարի առաջ դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և բնակվում է Վարդենիսում, ասում է, որ կուտակումներ կան ոչ միայն ադրբեջանական, այլև հայկական կողմից։

«Այս պահին էլ կուտակումներ կան, բայց դրանք շատ չեն։ Երեկ կեսօրից են եղել, հավասարապես բոլոր կողմերում։ Բայց Վարդենիսում այս պահին վտանգ չկա»։

Ըստ նրա, կրակոցները շատ չեն եղել։ «Մեկ-մեկ իրար վրա կրակել են, որովհետև ուզեցել են վախ տարածել»։ Վարդենիսում մարդիկ համոզված են, որ Սիսիանի մոտակայքում նախօրեի էսկալացիան Նիկոլ-Ալիև զույգի համատեղ մտածածն էր` հայության դիմադրությունը կոտրելու համար։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար