Արտաքին 4 տարի առաջ - 18:09 17-11-2021

Էրդողան. երիտասարդությունն է վճռելու 2023 թվականի ընտրությունների ելքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի երիտասարդ բնակչությունն առանցքային նշանակություն ունի 2023 թվականի ընտրությունների ելքը վճռելու տեսանկյունից։

«2023 թվականի ընտրություններում մեր ավելի քան 6 միլիոն երիտասարդներն առաջին անգամ կքվեարկեն՝ դրսևորելով քաղաքական կամք և ընտրելով իրենց ապագան։ Հաջորդ ընտրությունների բանալին մեր երիտասարդությունն է, ոչ թե այս կամ այն ​​կուսակցությունը։ Այսօր ես կանգնած եմ ձեր առջև որպես մարդ, ով եղել է քաղաքականության մեջ և ամբողջ կյանքում պայքարել երիտասարդության հետ միասին: Որպես քաղաքապետ, վարչապետ և նախագահ, ես միշտ ձգտել եմ անել այն, ինչ ավելի լավ ապագա է խոստանում մեր երիտասարդության համար: Հուսով եմ՝ դուք կձևավորեք մեր երկրի 2071 թվականի տեսլականը, որը դառնալու է մարդկային և տնտեսական զարգացման հաջորդ ուղենիշը»,- երիտասարդական փառատոնի ժամանակ ասել է Էրդողանը։

Նախագահն ընդգծել է, որ Թուրքիան այն երկիրն է, որն իր առավելությունն ու ուժը տեսնում է երեխաների և երիտասարդության մեջ՝ հավելելով, որ այն դեպքում, երբ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ասիայի բնակչությունն «արագորեն ծերանում է», շատ կարևոր է, որ Թուրքիայի ազգաբնակչության 1/3-րդը կազմեն երեխաներն ու երիտասարդներ, պարզաբանում է Hurriyet-ը։

«Մեզ անհրաժեշտ սերունդը ոչ թե Z կամ Y սերունդներն են, այլ Teknofest-ը: Երիտասարդների երազանքները, սպասումները, մտքերը, որոշումներն ու առաջարկները կենսական նշանակություն ունեն կառավարության համար։ Մենք այն կուսակցությունն ենք, որն ամբողջ երկրում ունի ամենամեծ թվով երիտասարդական կազմակերպությունները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ հավելելով, որ մինչ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) իշխանության գալը, ընդունելության քննությունները հանձնած 10 դիմորդներից միայն մեկն էր կարող բարձրագույն կրթություն ստանալ, մինչդեռ այժմ այժմ քվոտա կա քննություն հանձնող յուրաքանչյուր դիմորդի համար: Բացի այդ, կառավարությունը մեծացրել է հանրակացարանների հնարավորությունները, հավելել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նշել է նաև, որ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​(CHP) և «Լավ» կուսակցությունները ոչինչ չեն կարող առաջարկել, բացի «մերժումից»։ «Մենք պետք է պատշաճ պատրաստվենք 2023 թվականին: Ես հավատում եմ ձեզ: Թուրքիան անցյալում է թողել աղքատության, ճնշումների, հալածանքների, բախումների և հակամարտությունների օրերը»,- ելույթը եզրափակել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը