Ներքին 4 տարի առաջ - 17:12 17-11-2021

Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից կոնկրետ պատասխան չտալու պատճառով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից կոնկրետ պատասխան չտալու պատճառով. ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել առաջարկով: Այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ՔՊ-ից Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե ինչ խոչընդոտներ կան դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները սկսելու համար:

Փաշինյանը հիշեցրեց՝ դեռևս 2021-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ: «Նախընտրական շրջանում, դրանից առաջ և հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը: Եվ ըստ էության մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ, ներառյալ «բացահայտված փաստաթուղթը», հանդես է եկել առաջարկով: Եվ ըստ էության բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով շարժվել առաջ: Իմ տպավորությամբ, գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է: «Նախկինում մեր արած առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում դելիմիտացիայի և դերմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,-շեշտեց վարչապետը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից