Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:18 17-11-2021

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե երբ է օգտագործելու ռուսական С-400-ը

Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը կօգտագործվեն «ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դուք հարցնում եք, թե որտեղ է այժմ С-400-ը։ Մի՞թե օդային հարձակում է տեղի ունեցել և մենք չենք օգտագործել այն։ Բոլորը պետք է իմանան, որ C-400-ը կօգտագործվի ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին»,- ասել է թուրք նախարարը՝ պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին։

Աքարը նաև ընդգծել է, որ Անկարան բազմիցս հայտարարել է C-400-ի վերաբերյալ ԱՄՆ-ի անհիմն պնդումները պարզաբանելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ դրանք Թուրքիայի կողմից կօգտագործվեն այնպես, ինչպես օգտագործվում են C-300 համակարգերը, որոնք ընդգրկված են նաև ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների սպառազինություններում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը