Ներքին 4 տարի առաջ - 23:25 16-11-2021

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերսկսել բանակցությունները

Վաշինգտոնն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տիրող իրավիճակի մասին հաղորդագրություններով, կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը ։

«Մենք այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ մարտական գործողությունների մասին ահազանգեր ենք տեսել։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցություններն ըստ էության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, բոլոր չկարգավորված հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար, որոնք այսպես թե այնպես կապված են ԼՂ հակամարտության հետ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։

Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը