Արտաքին 4 տարի առաջ - 10:53 16-11-2021

Իրաքում մ.թ.ա XXII դարի տաճարի ավերակներ են հայտնաբերվել

Բրիտանացի հնագետները Իրաքի հարավ-արևելքում գտնվող Դի-Քար նահանգում պեղումներ կատարելիս հայտնաբերել են շումերների թագավոր Գուդեայի տաճարի ավերակները: Նա կառավարել է Լագաշ քաղաք-պետությունը դեռ մ.թ.ա. 2142-2122 թվականներին։ Այս մասին հաղորդել է Al Sumaria հեռուստաալիքը։

«Բրիտանական արշավախումբը պեղումներ էր կատարում Նասիրիա քաղաքից ոչ հեռու գտնվող Տելլո շրջանի երկրաբանահետախուզական հանքավայրերում: Բացի շումերական ամենահայտնի կառավարիչներից մեկի՝ Գուդեայի տաճարի ավերակներից, այստեղ տարբեր պատմական դարաշրջանների, մասնավորապես Լագաշի առաջին (մ.թ.ա. 2500-2312թթ.) և երկրորդ (մ.թ.ա. 2136-2109թթ.) դինաստիաների և Ուրի երրորդ դինաստիայի (մ.թ.ա. 2111-2003թթ.) պատկանող մոտ 800 արտեֆակտ է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրությունում:

Արտեֆակտների թվում են տիկնիկներ, կավե ամաններ, զարդեր և կավե արձանիկներ, որոնք պատկանել են աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը