Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Վրաստանում սկսվել են Maple Arch-2021 բազմազգ զորավարժությունները՝ Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին գերատեսչությունը հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում։
Նախարարությունից հայտնել են, որ վարժանքների նպատակը մասնակից երկրների միջև հարաբերությունների և պաշտպանական կապերի ամրապնդումն է, ինչպես նաև ռազմական պատրաստվածությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելը։