Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:08 16-11-2021

Ուկրաինայում COVID-19-ի դեմ պատվաստվածներին կվճարեն հազար գրիվնա

Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում են ստացել, կվճարեն հազար գրիվնա (մոտ 38 դոլար): Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Իր տեսաուղերձում նա նշել է, որ մոտ ապագայում Ուկրաինայում կգործի տնտեսության տարբեր ոլորտներին աջակցելու գործիք։ Այդ ծրագիրը մեկնարկելու է դեկտեմբերի 19-ին։

Նրա խոսքով, ուկրաինացիները կկարողանան տրված միջոցները ծախսել թվային հավելվածի միջոցով։ Օրինակ, հազար գրիվնան կարելի է ծախսել մարզասրահի անդամատոմս, կինոթատրոնի, թատրոնի, թանգարանի, համերգի կամ ցուցասրահի տոմս գնելու կամ երկրով մեկ ճանապարհորդելու համար։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել