Արտաքին 4 տարի առաջ - 22:21 15-11-2021

50+1 %-ի պահանջը Թուրքիայում քաոսի պատճառ է դառնալու․ Չիչեք

Թուրքիայի նախագահի ավագ օգնական Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու համար 50+1 % քվե ստանալու սահմանադրական պահանջը քաղաքական և համակարգային լրջագույն խնդիրներ է հարուցելու՝ կոչ անելով թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը միավորվել խնդրի շուրջ և շտկել այն։

«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ 50+1 % հավաքելու անհրաժեշտությունը զգալի դժվարությունների կհանգեցնի և Թուրքիան կհայտնվի քաոսում։ Իմ խոսքերը որևէ կապ չունեն իշխանական կամ ընդդիմադիր թևերի հետ։ Ամեն ինչ միանգամայն պարզ է. 50+1 %-ի պահանջը լուրջ խնդիրներ է հարուցելու և ապագայում չի փոխվելու»,- նախագահի բարձրագույն խորհրդատվական խորհրդի անդամ Ջեմիլ Չիչեքին մեջբերում է Hurriyet-ը։

Հրատարակությունը հիշեցնում է, որ Չիչեքը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կառավարությունում աշխատել է որպես փոխվարչապետ և արդարադատության նախարար։ Հոդվածում նշվում է, որ Թուրքիան խորհրդարանական համակարգից անցում է կատարել կենտրոնացված նախագահական կառավարման ձևի 2017 թ. հանրաքվեից հետո։ Նոր մոդելի համաձայն՝ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 50+1 % ձայն։ Էրդողանը 2018 թվականի ընտրություններում ստացել է ձայների մոտ 52 %-ը, սակայն «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) աջակցությամբ։

«Մենք հասել ենք մի իրավիճակի, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը կասկածներ ունեն 50+1 %-ի պահանջի հարցում, որովհետև այս դեպքում կուսակցություններից մեկը միշտ կարիք ունի մեկ այլ կուսակցության աջակցության»,- ասել է Չիչեքը: Նա նաև հիշեցրել է, որ ընդդիմությունը պնդում է վերադառնալ խորհրդարանական մոդելին, մինչդեռ 2023 թվականին ընտրություններն անց են կացվելու նախագահական գործող մոդելով։ «Ի՞նչ կլինի, եթե 2023 թվականին ընդդիմությունը չստանա 360 պատգամավորական մանդատ․․․ Այս ​​համակարգը խնդիրներ և քաոս կստեղծի, իսկ դա նշանակում է, որ Թուրքիային սպասվում է հնգամյա անորոշության շրջան»,- պարզաբանել է նախագահի խորհրդականը։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
11:27 ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Զելենսկի