Իսրայելը հետաձգել է  սահմանների բացումը «Սպուտնիկ V»-ով պատվաստվածների համար
copy image url

Իսրայելը հետաձգել է  սահմանների բացումը «Սպուտնիկ V»-ով պատվաստվածների համար

Արտաքին 3 տարի առաջ - 16:24 15-11-2021

Իսրայելը երկու շաբաթով հետաձգել է սահմանների բացումը «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների համար։ Նրանց մուտքը երկիր կթույլատրվի դեկտեմբերի 1-ից, հաղորդել է զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ «Սպուտնիկ V»-ով պատվաստվածների համար սահմանները կբացվեն նոյեմբերի 15-ին, սակայն զբոսաշրջության նախարարությունը նախազգուշացրել է, որ ժամկետները կարող են տեղափոխվել՝ Ռուսաստանին, այսպես կոչված, «կարմիր երկրների» ցուցակում հնարավոր ներառման պատճառով՝ կապված կորոնավիրուսի հետ։ Այժմ գերատեսչությունը բացատրում է, որ որոշումը կապված է մուտքի ընթացակարգի տեխնիկական դժվարությունների հետ։

Ամենից շատ դիտված