Ներքին 4 տարի առաջ - 18:09 14-11-2021

Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Շիրակի մարզի խոշորացված 4 համայնքներում

Շիրակի մարզի խոշորացված 4 համայնքներում՝ Ամասիա, Աշոցք, Արթիկ և Ախուրյան, դեկտեմբերի 5-ին կանցկացվեն համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ:

Ընտրություններից հետո մարզում կձևավորվի 4 վարչատարածքային միավոր՝ խոշորացված համայնք:

Արթիկում ավագանու 27 տեղի համար պայքարելու է 218 թեկնածու: Արթիկին կմիանա 23 գյուղ՝ կազմելով 24 բնակավայր ունեցող համայնք՝ Արթիկ կենտրոնով: Արթիկում ընտրապայքարին կմասնակցի 5 կուսակցություն և 1 դաշինք. «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն, «Միասնական Արթիկ» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն:

Կմիավորվեն նաև նախկինում խոշորացված Արփի համայնքն ու Ամասիան, որի արդյունքում 25 բնակավայրով կձևավորվի Ամասիա համայնքը: Այստեղ պայքարի մեջ կմտնի 3 քաղաքական ուժ՝ 1 դաշինք, 2 կուսակցություն. «Ամասիա-Արփի» դաշինք, Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Աշոցք համայնքը միավորման արդյունքում կունենա 25 բնակավայր: Այստեղ ավագանու ընտրության համար պայքարի է դուրս եկել 2 կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն:

Արդեն խոշորացված Ախուրյանում նոր միավորումներ ևս կլինեն՝ համայնքը կունենա 35 բնակավայր, այստեղ առաջադրման համար թեև փաստաթղթեր ներկայացրել էր 4 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 1 կուսակցություն, բայց թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումը մերժել է՝ ընտրական օրենսգրքի դրույթներին անհամապատասխանության պատճառով: Ախուրյան համայնքում այսպիսով կպայքարի 3 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 1 կուսակցություն. «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

Նոյեմբերի 10-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 3-ին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի