Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:31 13-11-2021

ԱՄՆ-ն Սև ծովում զորավարժություններ է անցկացրել Ուկրաինայի, Ռումինիայի և Թուրքիայի հետ

Ամերիկյան «Porter » հրթիռային կործանիչը և «Mount Whitney» գլխավոր նավը համատեղ վարժանքներ են անցկացրել Թուրքիայի, Ռումինիայի և Ուկրաինայի նավերի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։

Զորավարժությունները տեղի են ունեցել միջազգային ջրերում՝ Ռումինիայի ափերի մոտ։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտնել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական հետախուզության սպան U-2S-ը հետախուզություն է իրականացրել Ռուսաստանի հետ սահմանի մոտ Ուկրաինայի օդային տարածքից և Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան ռազմանավերը ժամանել են Ռումինիա և կանգնել Կոնստանցայի ծովային նավահանգստում։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի թվիթերյան էջում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Սև ծովում վտանգ են ներկայացնում, քանի որ դաշինքն օգտագործում է ռազմավարական ավիացիա՝ ռազմական սպառազինությամբ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան