Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:01 13-11-2021

Եվրախորհրդարանի պատգամավորին թույլ չեն տվել վրացական բանտում հանդիպել Սաակաշվիլիի հետ

Եվրախորհրդարանի պատգամավոր, Լեհաստանի նախկին արտգործնախարար Աննա Ֆոտիգային թույլ չեն տվել հանդիպել Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։ Այս մասին Ֆոտիգան գրել է իր Twitter-ում։

«Ինձ մերժեցին բանտում այցելել Միխեիլ Սաակաշվիլիին։ Ցավում եմ Վրաստանի կառավարության կողմից բարի կամքի և թափանցիկության բացակայության համար և ևս մեկ անգամ կրկնում եմ, որ այս իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռ կա։ Վրաստանի իշխանությունները լիովին պատասխանատվություն են կրում նախկին նախագահի կյանքի և առողջության համար»,- գրում է եվրախորհրդարանականը։

Աննա Ֆոտիգան Թբիլիսի է ժամանել նախօրեին Լիտվայի Սեյմի երկու անդամների հետ։ Նրա այցի գլխավոր նպատակներից մեկը եղել է Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումը։ Գործող կանոնների համաձայն՝ պատվիրակության անդամները պաշտոնական հարցում են ուղարկել Վրաստանի արդարադատության նախարարություն, սակայն բոլոր երեքն էլ մերժում են ստացել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին