Ներքին 4 տարի առաջ - 10:06 13-11-2021

Նիդեռլանդների դեսպանը մեկնաբանել է Ադրբեջանի հրավերով իր գործընկերոջ այցը Շուշի

Ադրբեջանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանի հուլիսյան այցը Շուշի քաղաք ոչ մի դեպքում չի նշանակում, թե դրանով իր երկիրը օրինականացնում է կամ ճանաչում է ներկա իրավիճակը Շուշիում կամ Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ անվտանգային ֆորումի ժամանակ ասել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին՝ ֆորումին ներկա Նիկո Սխերմերսը՝ պատասխանելով քննարկման մասնակիցներից մեկի հարցին:

Ֆորումի մասնակից ուսանողներից մեկը հիշեցրել էր, որ ամիսներ առաջ՝ հուլիսի 9-ին և 10-ին կազմակերպելով Բաքվում հավատարմագրված 46 երկրի դեսպանների ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցը Արցախի՝ ադրբեջանական զինուժի կողմից բռնազավթված Շուշի քաղաք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ակնհայտորեն փորձել է միջազգային իրավական և դիվանագիտական օրինականություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման փորձին, որն ուղեկցվել է պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով:

Այդ կապակցությամբ ուսանողը հետաքրքրվել էր, թե «չե՞ք կարծում, որ Նիդեռլանդների դեսպանի՝ Շուշի այցելելը անուղղակի կերպով օրինականացնում է Ադրբեջանի կողմից կատարված միջազգային իրավունքի խախտումները»:

Ի պատասխան դեսպանը նշեց, որ Նիդեռլանդների կառավարությունը որոշել է համաձայնել Շուշիի այցելությանը՝ տեղում իրավիճակի մասին պատկերացում կազմելու նպատակով:

«Բաքվում ցանկացած դեսպան հավատարմագրված է նաև Լեռնային Ղարաբաղում՝ ի տարբերություն Երևանում հավատարմագրված դեսպանի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ իմ գործընկերը Բաքվում կարող է ճանապարհորդել Շուշի կամ այլ վայրեր: Պարզ է, որ մենք շատ զգուշությամբ ենք դա անում: Մենք, որպես Նիդեռլանդների կառավարություն, որոշեցինք, որ այդ այցելությունը Շուշի պետք է տեղի ունենա, որպեսզի ինքներս պատկերացում կազմենք, թե ինչ իրավիճակ է Շուշիում: Դա չի նշանակում, որ մենք դա անելու ենք հաճախ կամ մենք դա անելու ենք հեշտությամբ: Եվ ուզում եմ շեշտել, որ դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե դրանով մենք օրինականացնում կամ ճանաչում ենք ներկա իրավիճակը Շուշիում կամ Լեռնային Ղարաբաղում», - պատասխանեց ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը:

2021 թ. հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված պետություններից 46-ի դեսպաններն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ադրբեջանական իշխանությունների հրավերով այցելել էին Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, սակայն, մերժել են Ալիևի հրավերը: Ադրբեջանական ԶԼՄ-ները եռանախագահների այս քայլը որակել են որպես «դեմարշ» Ալիևի դեմ: Շուշի այցելած դեսպանների թվում եղել են Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի, Ուկրաինայի դեսպանները: Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի կազմակերպվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:

Ամենից շատ դիտված

09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
21:47 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է

Ձեզ գուցե հետաքրքրի