Մամուլ 4 տարի առաջ - 08:22 13-11-2021

Իշխանության մեծ վախը. Թարոն վերադառնում է. Փաստ

«Փաստ» թերթի տեղեկություններով, մի շարք համայնքներում դեկտեմբերի 5-ի ավագանու ընտրությունների հետ կապված իշխանությունները շատ լուրջ մտավախություններ ունեն, ինչի արդյունքում որոշ տեղերում միանգամից հանդես են գալիս մի քանի ցուցակով՝ ՔՊ-ի ու սատելիտ քաղաքական ուժերի: Իշխանության մարտավարությունը պարզ է։ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն անկում են ապրում երկրաչափական պրոգրեսիայով, մյուս կողմից՝ շատ համայնքներում պարզապես մրցունակ թեկնածուներ չունեն, ինչը «քայլողների» մոտ վախեր է ծնում, որ սեփական դեմքով հնարավոր չէ տեղական իշխանություն ձևավորել։

Այստեղ էլ, ահա, Փաշինյանին օգնության են հասնում «ցանցային» ցուցակները, որոնք պետք է ձայներ խլեն իրական ընդդիմությունից և, ի վերջո, ինչպես, ասենք, Գյումրիում, փաստացի նպաստեն ՔՊ-ի ՏԻՄ-ազավթմանը։ Այդպիսի համայնքներից է նաև Վայքը, որտեղ իրական ընդդիմությունն ունի մեկ թեկնածու։ Խոսքը «Հայրենիք» կուսակցության մասին է, որը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Վայքի նախկին համայնքապետ Թարո Ավետյանի թեկնածությունը։ Վայքում շեշտում են, որ Թարո Ավետյանն ունի մի քանի առավելություններ, որոնք էապես մեծացնում են նրա հաղթանակի շանսերը:

Նախ՝ նա համարվում է ընդդիմության միասնական թեկնածու։ Երկրորդ՝ պրոֆեսիոնալ է, երկար տարիներ ղեկավարել է Վայքի քաղաքապետարանը ու հաջողված քաղաքապետի, լավ մենեջերի, սրտացավ ղեկավարի իմիջ ունի։ Երրորդ՝ ակտիվ քաղաքացիական ու քաղաքական կեցվածք ունի։ Մի խոսքով, ինչպես Վայքում են ասում, «Թարոն վերադառնում է», ինչը մեծապես անհանգստացնում է իշխանություններին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը